Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր_ՀամբարձումյանՎ. Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում,1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով։ Դեռ դպրոցական տարիներին նա հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի եւ աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների եւ աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ։ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց, տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ. նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տաղանդավոր երիտասարդը տպագրում է ավելի քան 15 հոդված։  Վ. Համբարձումյանը վախճանվեց 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։

Աղբյուրը՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6

Leave a comment