Բազմավեպ

բազմավեպ-2«ԲԱԶՄԱՎԵՊ», հայագիտական հանդես, Վենետիկի Մխիթարյան միաբանության պաշտոնաթերթը։ Համարվում է  հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։  Հանդեսի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է:  Լույս է տեսնում 1843-ից, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:  Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր։ Անցյալ ավելի քան 130 տարիների ընթացքում փոփոխվել է «Բազմավեպ»-ի կառուցվածքը: 1843 թ.-ին եղել է գիտական երկշաբաթաթերթ: Առաջին շրջանում <<ԲԱԶՄԱՎԵՊ>>-ում մեծ տեղ էին զբաղեցնում կրոնա-բարոյախոսակա հաղորդումները: 1858-1872 թթ. «ԲԱԶՄԱՎԵՊ»-ը դարձել է ամսագիր: 1872-89-ին «Բազմավեպը» եղել է եռամսյա ուսումնաթերթ: 1890-ից «Բազմավեպը» կրկին ղարձել է ամսագիր։ Առաջին և երկրորղ համաշխարհային պատերազմի տարիներին ընկել է նեղ կացության մեջ՝ լույս է տեսել տարեկան 1-2 պրակ: 1971-ից «Բազմավեպը» տարեկան լույս է տեսնում 2-3 հատորով և տպագրում հայագիտական-բանասիրական և կրոնական նյութեր։  «Բազմավեպը»-ին աշխատակցել են հայ և օտար հռչակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։ Բացի հայագիտական հոդվածներից, ուսումնասիրություններից և գրական-արվեստագիտական նյութերից «Բազմավեպը» հրատարակել է մեծարժեք բացառիկ համարներ` նվիրված Դանտեի, Բայրոնի, Նապոլեոնի, Մխիթար Աբբայի, Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին։ 1973 թ-ից «Բազմավեպին» կից հրատարակվում է նույնանուն մատենաշար։

Leave a comment