Կատարված աշխատանքի վերլուծություն

DSC01632_1 Մխիթար Սեբաստացու օրերին, մենք կատարել ենք <<Մխիթար Սեբաստացի>> նախագիծ և կատարել աշխատանքի վերլուծություն:

Սովորողի աշխատանքին ներկայացվող պահանջներ

1. Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում

2. Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն

Կարծում եմ, ես այս պահանջներին չեմ բավարարել, որովհետև դժվարացա գտնել այդպիսի աշխատանք:

3. Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում:

Կարդացել եմ «ԲԱԶՄԱՎԵՊ» հայագիտական հանդեսի մասին, որը Վենետիկի Մխիթարյան միաբանության պաշտոնաթերթն է: Համարվում է հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։ Հանդեսի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է: Լույս է տեսնում 1843-ից, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր։ Անցյալ ավելի քան 130 տարիների ընթացքում փոփոխվել է «Բազմավեպ»-ի կառուցվածքը:  1971-ից «Բազմավեպը» տարեկան լույս է տեսնում 2-3 անգամ և տպագրում է հայագիտական-բանասիրական և կրոնական նյութեր։ «Բազմավեպը»-ին աշխատակցել են հայ և օտար հռչակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։

Կարդացել եմ այն վայրերի մասին (Սեբաստիա, Էջմիածին, Սևան, Վենետիկ, Հալեպ, Հռոմ, Պոլիս, Կիպրոս, Մեթոն), որտեղ եղել է Մխիթար Սեբաստացին, թարգմանել եմ մի հատված ռուսական կայքից: Պատրաստել եմ տեսանյութ: Պատկերացրել եմ մեր կրթահամալիրի զինանշանը: Մեր դասարանցիներից լսել եմ Սեբաստացու և Մխիթարյան միաբանության մասին հետաքրքիր տեղեկություններ: Իմ ուսուցչի բլոգից կարդացել եմ Սեբաստացու մասին նյութեր: Նախագծի վերջում մեկ անգամ ևս նայել եմ բոլոր նյութերը, սխալների ուղղում եմ կատարել և նոր ավելացումներ եմ արել:

4. Կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ

Ես ուսումնասիրել եմ օտարալեզու կայքերը և եկել եմ այն եզրակացությանը, որ Մխիթար Սեբաստացին լինելով հայ, հայկական կայքերում այնքան էլ շատ չէ ներկայացված: Եվ անկեղծ ասած՝ ինձ վատ զգացի, քանի որ նա հայ եկեղեցիական գործիչ է, ծնվել Հայաստանում:

Ինքնագնահատում

Ես ինձ գնահատում եմ 7, որովհետև կարող էի ավելի լավ աշխատել: Չեմ գնահատի 8-9, քանի որ դրանք ստանալու համար կետերից մեկը չեմ կատարել:

Նախագծի դրական և բացասական կողմերը

Ես ամեն ինչ կասեմ անկեղծ և առանց չափազանցնելու: Նախագիծը սկսելիս ես ոգևորված չէի, ինձ այդքան էլ չէր հետաքրքրում և դա պատճառ հանդիսացավ, որպեսզի առաջադրանքների մի մասը կատարեմ թերի: Բայց, երբ որ սկսեցի ավելի լուրջ մոտենալ, հասկացա, որ նախագիծը լավ բան է, հետաքրքիր է և շատ բաների մասին ենք կարդում:
Նախագիծը ավելի շատ ժամանակ է խլում և ավելի շատ աշխատանք է պահանջում ու խանգարում դասերին: Համակարգչի մոտ շատ ենք նստում: Նախագիծը պատրաստելիս դժվարություններ չեղան, որովհետև շատ մեծ ցանկությամբ էի կատարում առաջադրանքները

Սահակյան Սիրուշիկ

Ձայնագրությունը կարող ես տեսնել Միջին դպրոցի ենթակայքում

Leave a comment