Հանդիպում Տերյանի ծոռան հետ

Այսօր մենք հանդիպում ունեցանք գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ: Սկզբում խոսեցինք պոեզիայից, յուրաքանչյուրս փորձեցինք բնութագրել, թե ինչ է պոեզիան, և թե որն է պոեզիայի դերը: Շատ հետաքրքիր էր լսել գրականագետի սեփական կարծիքը այդ հարցի շուրջ, որը շատ հոգեհարազատ էր մեզ: Նա ասաց, որ պոեզիանյի միջոցով պոետներն արտահայտում են այն զգացմունէները, որոնք հնարաբոր չէ առօրյա խոսքերով նկարագրել, և որ դա է պատճառը, որ նրանց աշխարհը հաճախ անհասկանալի ու առեղծվածային է մեղ համար: Այնուհետև սկսեցինք խոսել Վահան Տերյանի մասին, քննարկեցինք տարբեր հարցեր և ուղղեցինք նրան մեր հարցերը: Իհարկե, Տերյանի մասին կարելի է անվերջ խոսել, իսկ մեր ժամանակը շատ սեղմ էր: Այնուամենայնիվ, հասցրեցինք մի քանի հետաքրքիր ու ուշագրավ փաստեր ու պատմություններ լսել բանաստեղծի մասին, ծանոթացանք ոչ միայն նրա կատարած գործունեությանը ցեղասպանության տարիներին, այլև այդ ցեղասպանության ազդեցությանը նրա հոգևոր ու բանաստեղծական աշխարհի վրա: Փորձեցինք առավել լավ պատկերացում կազմել Տերյանի և նրա աշխարհի մասին: Ամփոփելով՝ ուզում ենք շնորհակալություն հայտնել Գևորգ Էմին-Տերյանին հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար:

Leave a comment