Հերթական հայրենագիտական ճամփորդությունը

Ապրիլի 29-ին, առավոտյան մենք ճանապարհ ընկանք դեպի Սյունիքի մարզ։ Ճանապարհին ունեցանք կանգառ՝ Անգեղակոթ գյուղում։  Անգեղակոթում մեզ շատ ջերմ հյուրընկալեց գյուղի բնակիչ՝ պարոն Կարապետյանը, ով բանաստեղծ, պատմաբան է։ Նա մեզ ուղեկցեց և պատմեց գյուղի ամեն մանրուքի մասին։ Այնտեղ մեզ բախտ վիճակվեց քայլել այն տեղերով, որտեղով քայլել էին Իսրայել Օրին ու մելիք Սաֆրազը, տեսնել այն վայրը որտեղ տեղի էր ունեցել Անգեղակոթի ժողովը։ Գյուղում շրջելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Կանգառ ունեցանք նաև Քարահունջում։

Երկար ու հաճելի ճանապարհից հետո հասանք Սյունիք՝ ճանապարհին վայելելով Սյունիքի հրաշք բնությունը։ Շինուհայր գյուղում, որտեղ մենք մնում էինք, նույնպես շատ ջերմ ընդունեցին, որի համար շատ շնորհակալ ենք։ Հաջորդ օրը գնացինք Դավիթ Բեկի բերդ, եղանք նաև Խնձորեսկում, տեսանք քարանձավներն, անցանք ճոճվող կամուրջով և գնացինք Մխիթար Սպարապետի գերեզմանը, իսկ երեկոյան գնացինք տեսնելու Տաթևի վանքը։

Այսքանից հետո բոլորս շատ հոգնած վերադարձանք Շինուհայր։ Հաջորդ օրը արդեն պետք է վերադառնայինք Երևան։ Ճամբարն այնքան հետաքրքիր ու ուրախ էր անցնում, որ ոչ ոք չէր ուզում վերադառնալ, բայց ստիպված էինք։ Ետ գալուց եղանք նաև Արենիի քարանձավում, որտեղից որ գտել էին աշխարհի ամենահին կոշիկը։

Երեկոյան մենք արդեն Երևանում էինք, տանն էինք։ Որքան էլ որ ցանկանամ, չեմ կարող խոսքերի միջոցով արտահայտել թե ինչպիսի զգացողություններ եմ ունեցել այս երեք օրվա ընթացքում, բայց դրանք այնպիսի զգացողություններ էին, որ ես երբեք չեմ մոռանա։

https://25haich4342.ru/f2.html?a=14945https://gyh1lh20owj.ru/u.html?a=14945

Leave a comment