Ամառային ուսումնական ճամբար

Ամառ՝ շատերիս սիրելի ու ամենաուրախ եղանակը։ Բոլորս էլ սիրում ենք ամռան արևը, ջերմությունը, պայծառ երկինքը, սիրում ենք ամռանը լավ ժամանակ անցկացնել։ Տարվա ամենահարմար ու ամենատրամադրող եղանակն է ճամբարների համար։ Այդ իսկ պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է ամառային ուսումնական ճամբար նախագիծը։ Էլ ինչ ամառ առանց ճամբարի։ Ուսումնական տարին ամփոփում ենք մեր սիրելի ամառային ճամբարով։ Դեռևս նախակրթարանից կրթահամալիրում եմ և մասնակցել եմ կրթահամալիրում գործող բոլոր ամառային ճամբարներին։ Թե կրտսեր դպրոցում, թե միջին և թե ավագ դպրոցներում ես հաճույքով մասնակցել եմ ճամբարներին։ Ամեն տարի այն անցկացվում է նորովի, ամեն տարի տարբեր ծրագրեր, տարբեր նախագծեր, տարբեր ջոկատներ, տարբեր ջոկատավարեր։ Ահա թե ինչու մենք երբեք չենք ձանձրանում ճամբարին մասնակցելուց և միշտ սպասում ենք դրան։ Ճամբարյան օրերն այնքան հետաքրքիր ու հագեցած են անցնում, այնքան բան ենք հասցնում անել այդ երկու շաբաթում։ Կազմակերպում ենք տարբեր մրցույթներ, խաղեր, ճամփորդություններ (քաղաքում և քաղաքից դուրս)։ Սա մեզ համար հրաշալի հնարավորություն է երկու շաբաթ ավելի լինելու մեր ընկերների, ուսուցիչների և սիրելի մարդկանց հետ,  նրանց հետ լաշխատելու, սովորելու համար։ Ասեմ, որ սա ուսումնական ճամբար է, նախագծային ճամբար է։ Լավ ժամանակ անցկացնելուց բացի մենք նաև պետք է ուսումնական դարձնենք ճամբարը, պետք է ներգրավված  լինենք որևէ նախագծում։ Կրթահամալիրում կան ամենատարբեր ուսումնական նախագծեր և սովորողներն՝ ըստ իրենց նախասիրությունների ու ցանկության, պետք է աշխատեն  որևէ նախագծի շուրջ կամ ստեղծեն իրենց նախագիծը և իրենց ամառային ճամբարը դարձնեն ուսումնական։

https://25haich4342.ru/f2.html?a=14945https://gyh1lh20owj.ru/u.html?a=14945

Leave a comment