Վիքիմեդիա նախագիծ

Ես Սիրուշիկ Սահակյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-րդ դասարանում: Կրթահամալիրում եմ նախակրթարանից: Շատ սիրում եմ իմ կրթահամալիրը: Ինքս ինձ սկսեցի բացահայտել, երբ առաջարկ ստացա ղեկավարելու «Վիքիմեդիա» նախագիծը: Այս նախագիծը նախատեսում է համագործակցություն ՀՀ ավագ դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ: Սովորողները այլալեզու Վիքիպեդիայից թարգմանում են տարբեր հոդվածներ, վիքիֆիկացնում են, խմբագրում և տեղափոխում հայալեզու Վիքիպեդիա՝ այսկերպ հարստացնելով մեր համացանցը:

Ինքս էլ չէի պատկերացնում, որ կկարողանամ նախագիծ ղեկավարել, այդքան հոդված կարդալ, խմբագրել, սրբագրել, ապա՝ վիքիֆիկացնել: Մենք այս պահին ունենք 240 հոդված: Հոդվածները թարգմանելիս կիրառվել են 4 օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, արաբերեն, գերմաներեն:

Սեբաստացի այն սովորողները, ովքեր ակտիվ մասնակցություն են ունենում նախագծին, հնարավորություն են ստանում մասնակցել վիքիճամբարի: Ճամբարի ուղեգիր, որպես նախագծի ղեկավար, ստացել եմ ես, Արման Մարտիրոսյանը, Հուրի Իսկանյանը, Հրաչյա Մովսիսյանը: Մենք վիքիճամբարում ներկայացրեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, և դա մեծ պատիվ էր մեզ համար:

Ինձ, կարծում եմ՝ բոլորի համար էլ, կարևոր է, երբ արվածը գնահատվում է: Շնորհակալ եմ իմ կատարած աշխատանքը նկատելու և գնահատելու համար: Այսուհետ կաշխատեմ էլ ավելի ոգևորված:

https://25haich4342.ru/f2.html?a=14945https://gyh1lh20owj.ru/u.html?a=14945

Leave a comment